Euractiv. ԵՄ-ն վախենում է, որ կոլեկտիվ պաշտպանության քննարկումները կզայրացնեն Թրամփին
Աշխարհ
Euractiv պորտալի փոխանցմամբ՝ եվրոպացի դիվանագետները մտահոգված են, որ ԵՄ-ն չափազանց վաղ է սկսել կոլեկտիվ պաշտպանության դրույթների վերաբերյալ քննարկումները և կարող է առաջացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացասական արձագանքը։
Պորտալի լրագրողների հետ զրուցած դիվանագետների խոսքով՝ սպառնալիքներին միայն ԵՄ-ի կողմից, առանց ՆԱՏՕ-ի, ռազմական արձագանքի մեխանիզմների վերաբերյալ քննարկումները սկսվել են «շատ վաղ» և կարող են առաջացնել Թրամփի արձագանքը, ով «հայտնի է իր արագ տրամադրվածությամբ» և բազմիցս կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի արժեքը։
Պորտալի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ եթե ԵՄ-ն սկսի անկախ կոլեկտիվ պաշտպանության պլանավորում ապագա անվտանգության ճգնաժամի համար, ԱՄՆ նախագահը կարող է կասկածի տակ դնել, թե արդյոք Եվրոպան ՆԱՏՕ-ի կարիք ունի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու