Bloomberg-ը տեղեկացել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ մայիսին Գրենլանդիա այցելելու ծրագրերի մասին
Աշխարհ
ԱՄՆ Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ջեֆ Լենդրին իր առաջին այցը կղզի կկատարի մայիսին, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լենդրիի Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի պաշտոնում նշանակման մասին 2025 թվականի դեկտեմբերին։
«Լենդրին նախատեսում է իր առաջին ուղևորությունը կատարել Արկտիկական կղզի հաջորդ ամիս՝ Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև շարունակվող լարվածության ֆոնին», - նշել է գործակալությունը։
Ըստ Bloomberg-ի՝ նա նշված է որպես հյուր «Գրենլանդիայի ապագան» բիզնես համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 19-20-ը Նուուկում։
Գործակալությունը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հատուկ ներկայացուցիչը միջոցառմանը կմասնակցի որպես հյուր։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ նա չի ներառվել համաժողովի պաշտոնական ծրագրում։
Bloomberg-ը նշում է, որ պարզ չէ՝ արդյոք Լանդրին առանձին հանդիպումներ է նախատեսել Գրենլանդիայի առաջնորդների հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու