Կառավարությունը 392 մլն 897.7 հազար դրամ է հատկացրել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպման համար
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում կանցկացվի «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը։
Կառավարության նիստում որոշում է կայացվել համերգի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացնել 392 մլն 897.7 հազար դրամ։ Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ ստեղծագործություններ, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Ակնկալվում է, որ համերգին ներկա կլինեն նաև Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 3–5-ը: Միջոցառման շրջանակում նախատեսվում են նաև մի շարք մշակութային միջոցառումներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու