Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամների հետ քննարկել է քաղաքական գործընթացները
Հասարակություն
2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀԿ ԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։
Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում :
Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու