Ռուսաստանը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենալ․ Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ Մոսկվան որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Թեհրանը ձգտում է միջուկային զենք ունենալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենալ։ Մենք նման տեղեկություն չունենք։ Իրանը հերքում է դա», - ասել է Մեդվեդևը «Знание. Первые» մարաթոնի ժամանակ։
Նա նշել է, որ անհայտ պատճառով Իսրայելին, որը չի միացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, թույլատրվում է ունենալ միջուկային զենք, մինչդեռ Իրանին՝ ոչ։ Մեդվեդևի խոսքով՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ Իրանում, այս իրավիճակը միշտ կընկալվի՝ որպես անարդար, և սա պարունակում է հակամարտության զգալի ներուժ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու