Հուսով եմ՝ Ամերիկան կվերականգնի Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կրկին չի դադարեցնի ծովում գտնվող տանկերների վրա պահվող ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Նա այս մասին հայտարարել է Newsmax-ին տված հարցազրույցում։
«Հուսով եմ, որ Ամերիկան կվերականգնի բոլոր պատժամիջոցները։ Ես սա լսել եմ լրատվամիջոցներում։ Հնարավոր է՝ սխալվում եմ։ Սքոթ Բեսենթն ասել է, որ դա հավերժ չէ։ Հուսով եմ՝ նրանք կվերականգնեն դրանք», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով, բայց փոխարենը սահմանափակումները կասեցվում են, և Ուկրաինան «զգում է» դա։ Զելենսկին նշել է, որ «վախենում է», որ Ռուսաստանը չի զգում Միացյալ Նահանգների ճնշումը։ Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ Ուկրաինան ձգտում է վերջ դնել հակամարտությանը, բայց դրա համար ենթադրաբար անհրաժեշտ է Վաշինգտոնի ճնշումը Մոսկվայի վրա։
«Ես վախենում եմ, որ եթե մենք միայն բանակցենք, Ռուսաստանը կզրկվի ամենակարևոր բանից, որը Ամերիկան կարող է մեզ տալ՝ ճնշումից», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու