Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 10 նոր զոհ կա
Աշխարհ
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ապրիլի 30-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որի հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, վիրավորվել՝ 13-ը, այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Զոհերը գրանցվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիբշիթ, Թուլ և Հարուֆ գյուղաքաղաքներում։
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ շարժման անդամները Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա են թիրախավորել։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ապրիլի 29-ին «Հեզբոլլահ»-ի հինգ զինյալի է ոչնչացրել, որոնք մոտեցել էին Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ռազմական դիրքերին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու