Եվրախորհրդարանը ԱՄՆ-ի մոտեցումը Ուկրաինայի բանակցություններին «միամիտ» է անվանել
Աշխարհ
Եվրախորհրդարանի անդամ Թեյս Ռոյտենը Telegraf-ին ասել է, որ ԱՄՆ մոտեցումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում «չափազանց միամիտ» է, քանի որ այն չի կարողանում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Նրա կարծիքով, ամերիկյան մոտեցման «սխալը» Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի վրա ճնշման մեջ է։ Հետևաբար, Եվրախորհրդարանի անդամը վստահ է, որ բանակցությունները «իրենց ներկայիս տեսքով» չեն հանգեցնի այն արդյունքին, որը Եվրոպան «ցանկանում է»։
«Անկեղծ ասած, ես երբեք առանձնապես ոգևորված չեմ եղել ԱՄՆ մոտեցմամբ։ Կարծում եմ՝ այն շատ միամիտ է։ Եթե մենք ցանկանում ենք մասնակցել իմաստալից բանակցությունների, որոնք կհանգեցնեն կայուն և արդար խաղաղության, մենք պետք է ճնշում գործադրենք Պուտինի վրա», - կարծում է Եվրախորհրդարանի անդամը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու