Չինաստանը հայտարարել է, որ Իրանին չի մատակարարելու հակաօդային պաշտպանության համակարգեր կամ անօդաչու թռչող սարքեր
Աշխարհ
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգի խոսքով՝ Չինաստանը Իրանին չի մատակարարում հակաօդային պաշտպանության համակարգեր կամ անօդաչու թռչող սարքեր։
«Մենք բազմիցս պատասխանել ենք նման հարցերին և դեմ ենք կեղծ տեղեկատվության տարածմանը», - ընդգծել է խոսնակը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե իբր Չինաստանը «Թեհրանին մատակարարում է հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր և պատրաստվում է դրանք մատակարարել Իրաքին» Իրանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության ֆոնին։
Խոսնակը պարզաբանել է, որ Չինաստանը բարեկամական ռազմական հարաբերություններ է պահպանում Իրաքի հետ։ Չժան Սյաոգանգը նշել է, որ Չինաստանը վերահսկում է ռազմական արտահանումը, «խթանում է բարեկամ երկրների հետ համագործակցությունը և կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության ապահովման գործում»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու