Աշխատանքի օրվան ընդառաջ պարգևատրվել են ՀՀ արդարադատության նախարարության փորձառու աշխատակիցները
Հասարակություն
Աշխատանքի օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 15 և ավել տարի աշխատած աշխատակիցները
Նախարարության և Արհեստակցական միության կողմից պարգևատրվել են երկարամյա ծառայության, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց մասնագիտական նվիրումն ու կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել նախարարության արդյունավետ գործունեության մեջ ունեցած ներդրման համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ