ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

«Լույսեր» թաղամասի օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հունիսի 8-ին ArmLur.am-ը հրապարակել էր նյութ Երևանի Լենինգրադյան փողոցի նորակառույց շենքերից մեկի՝ «Լույսեր» բնակելի համալիրի մասին, որտեղ բնակիչները բարձրաձայնում էին իրենց կյանքի համար վտանգավոր պայմանների մասին։ Երեք տարի անց այս հրապարակումը դարձավ դատական քննության առարկա, սակայն վերջնական արդյունքում դատարանը կանգնեց լրատվամիջոցի կողքին՝ արձանագրելով խոսքի ազատության և հանրային շահի գերակայությունը։

ԼՈՒՅՍԵՐ, ՈՐ ԽԱՎԱՐ ԲԵՐԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔ

Հրապարակման մեջ ներկայացված էին բնակիչների ահազանգերը, ըստ որոնց՝ նորակառույց շենքի բակերում «օձեր ու կարիճներ են վխտում», երեխաներին բակ իջեցնելը դարձել է վտանգավոր, իսկ տարածքը պատված է «խայտառակ փոշով», որը տարիներ շարունակ չի վերացվում։ Բնակիչների խոսքով՝ խնդիրը ոչ միայն կենցաղային անհարմարություն էր, այլ արդեն առողջության և անվտանգության լուրջ սպառնալիք։

«Լույսեր» բնակելի համալիրի տնօրինությունը հրապարակման մեջ հերքել էր նման խնդիրների առկայությունը՝ նշելով, թե իրենք նման ահազանգերի չեն բախվել, և առաջարկել էր դիմել գրավոր։

ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ

Հրապարակումից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել նյութը և փոխհատուցում վճարել։ Սակայն երեք տարի տևած դատական գործընթացը ավարտվեց լրատվամիջոցի հաղթանակով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը վճռեց ամբողջությամբ մերժել հայցը՝ ինչպես հրապարակման հերքման, այնպես էլ փոխհատուցման պահանջների մասով։

ԴԱՏԱՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Դատարանը կարևոր արձանագրում արեց․ ArmLur.am-ը տվյալ հրապարակմամբ չի ներկայացրել սեփական գնահատականներ, այլ փոխանցել է երրորդ անձանց՝ բնակիչների կարծիքներն ու բողոքները՝ որպես ԶԼՄ։

Միևնույն ժամանակ, դատարանը ընդգծեց, որ նյութում ներկայացված է եղել նաև համալիրի տնօրինության դիրքորոշումը, այսինքն՝ լրատվամիջոցը պահպանել է տեղեկատվության հավասարակշռությունը։

Հատկանշական է, որ հայցվոր կողմը նույնպես չի հերքել, որ լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել և ներկայացնել իրենց տեսակետը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐԺԵՔ

Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ցույց տալով, որ լրատվամիջոցները կարող են և պարտավոր են բարձրաձայնել հանրային կարևորության խնդիրներ, նույնիսկ եթե դրանք անհարմար են բիզնես կառույցների համար։

Միևնույն ժամանակ, այն նաև ուղերձ է կառուցապատողներին՝ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերը չեն կարող անտեսվել՝ դրանք դիտարկելով միայն որպես «բողոքներ»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լույսեր» բնակելի համալիրի շուրջ ձևավորված իրավիճակը վեր է ածվել ոչ միայն կենցաղային խնդիրների, այլև իրավունքների պաշտպանության հարցի։ Դատարանի որոշումը փաստեց՝ եթե բնակիչները բարձրաձայնում են իրական խնդիրներ, իսկ լրատվամիջոցը դրանք ներկայացնում է հավասարակշռված, ապա դա չի կարող դիտվել որպես զրպարտություն։

Այս գործը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ «լույս» անունը կրող նախագիծը կարող է հայտնվել հանրային քննադատության կենտրոնում, եթե իրականում չի ապահովում մարդկանց համար արժանապատիվ և անվտանգ կենսապայմաններ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված