«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով
Հայկական Մամուլ
Հրապարակի տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով:
Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։ Որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն փիառ անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշներն ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն:
Հրապարակին ասացին, որ ֆինանսական ծախսերը հոգացող անձը ցանկացել է անանուն մնալ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու