Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը։
Ծրագիրը նախատեսված է 10–17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար, որոնք սովորում են մարզում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում, ինչպես նաև քոլեջներում՝ լարային, փողային և ակադեմիական երգեցողության բաժիններում։ Այն նպատակ ունի խթանել երաժշտական կրթության զարգացումը մարզում և հանրահռչակել հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ մասնագիտական լսումներ, վարպետության դասեր և եզրափակիչ գալա համերգ։
Կայացել է մրցույթի առաջին՝ լսումների փուլը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 20 կրթական հաստատությունների 92 մասնակիցներ։ Լսումներին մասնակցել է 67 երաժիշտ։
Մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 30 մասնակից անցել է մրցույթի երկրորդ փուլ, որի շրջանակում նրանց համար կկազմակերպվեն վարպետության դասեր՝ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Ծրագրի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ելույթ ունենալ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու