Հայ երաժիշտները ելույթ կունենան Մասկատի թագավորական օպերային թատրոնում
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։
Հիշեցնենք՝ Օմանի թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, նվագախմբի միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի։ Մրցանակն արվեստագետին Երևանում հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու