ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կստուգի «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանից օվկիանոս ջրի արտանետումը
Աշխարհ
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը և 11 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, անկախ փորձագետներ կայցելեն Ճապոնիա՝ Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանից ցածր ռադիոակտիվ ջրի օվկիանոս արտանետման ստուգում անցկացնելու համար։
«Մայիսի 11-15-ը ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաներից և միջազգային փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը կայցելի Ճապոնիա՝ TEPCO-ի Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանից ALPS-ով մաքրված ջրի ծով արտանետման ստուգում անցկացնելու համար։
Այս ստուգումը կկենտրոնանա ALPS-ով մաքրված ջրի արտանետման հետ կապված գործունեության վրա», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
11 երկրներից փորձագետներից բաղկացած խմբում ընդգրկված են Արգենտինայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Կորեայի, Մարշալյան կղզիների, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Վիետնամի ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու