Որքան է արժեցել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունը
Աշխարհ
Պենտագոնի գնահատականներին հակառակ՝ Միացյալ Նահանգները Իրանի դեմ հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերը նույնիսկ ավելի մեծ էին, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի։
«Պենտագոնը ստում է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլար, որը չորս անգամ գերազանցում է հայտարարված գումարը։ Ամերիկացի հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է 500 դոլար և արագորեն աճում է», - գրել է նա X-ում։ «Իսրայելն առաջինը» մոտեցումը նշանակում է «Ամերիկան վերջինը», - եզրափակել է նախարարը։
Ապրիլի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերսթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար։ Նա բացատրել է, որ սրանք նախնական գնահատականներ են։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու