Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ Հայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին 

«Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել ԱԲ դարաշրջանում»․ նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը Forbes-ում

Այլ

Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում ապրիլի 30-ին հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում»  խորագրով։

Հոդվածում նախարարն անդրադառնում է արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությանը գլոբալ ուժերի վերաձևավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է այդ հավասարակշռությունը։

Հիմնվելով Կառավարությունում իր փորձառության վրա՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծում է, որ տեխնոլոգիական ներդրումներն ուղղակիորեն խթանում են նորարարությունը։ Նա առանձնացնում է ոլորտի զարգացման երեք առանցքային հիմնասյուները՝ էներգիան, հաշվարկային հզորությունները և մարդկային տաղանդը, փաստելով, որ դրանց արդյունավետ իրացումը հնարավոր է միայն պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցության շնորհիվ: 

Հոդվածում ընդգծվում է, որ խոշոր կազմակերպությունները հիմնականում կենտրոնանում են շուկայի վերին հատվածների վրա՝ հնարավորություն ստեղծելով նոր դերակատարների համար մուտք գործելու ստորին մակարդակներից և զարգանալու հաճախ անտեսված նիշային ուղղություններում։ Նախարարի դիտարկմամբ՝ նորարարական սուբյեկտները, անկախ իրենց չափից, կարող են վերափոխել գործող համակարգերը, իսկ այս միտումն արդյունավետորեն կիրառող առաջնորդները ստանում են մրցակցային զգալի առավելություն։ Այս համատեքստում փոքր դերակատարներն ու երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարող են օգտվել ստեղծված հնարավորություններից՝ մասնագիտանալով կոնկրետ ուղղություններում և իրականացնելով նպատակային ներդրումներ։

ԱԲ զարգացման երեք հիմնասյուները 

Անդրադառնալով ԱԲ զարգացմանը նպաստող  երեք հիմնական գործոններին՝ էներգիային, հաշվարկային հզորություններին և մարդկային կապիտալին, նախարար Հայրապետյանը նշում է, որ ԱԲ տեխնոլոգիաները պահանջում են հսկայական էներգետիկ ռեսուրսներ։ Արդյունքում էլեկտրաէներգիան աստիճանաբար վերածվում է 21-րդ դարի ռազմավարական կարևորագույն ռեսուրսի՝ ստանձնելով այն դերը, որ նախկինում ուներ նավթը։ Այս պայմաններում երկրների միջև սրվում է մրցակցությունը  տվյալների կենտրոնների և ներդրումների ներգրավման համար:  Այս համատեքստում Հայաստանն ակտիվորեն դիտարկում է ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը՝ համադրելով դրանք սեփական էներգետիկ հնարավորությունների հետ։

Միևնույն ժամանակ նախարարը շեշտում է, որ արդյունաբերական հզորության ժամանակակից չափանիշներն այսօր GPU կլաստերները, ամպային ենթակառուցվածքները և տվյալների կենտրոններն են։ Նրա համոզմամբ՝ այս ուղղություններում վաղ փուլի ներդրումները թույլ են տալիս ձևավորել կայուն մրցակցային առավելություն և ամրապնդել դիրքերը համաշխարհային շուկայում: 

Անդրադառնալով մարդկային կապիտալին՝ Մխիթար Հայրապետյանն այն համարում է վճռորոշ գործոն, ընդգծում, որ հենց բարձր որակավորում ունեցող մասնագետներն են ունակ ենթակառուցվածքները վերածել իրական արժեքի՝ ստեղծելով նոր արտադրանքներ ու ոլորտներ։ 

Այս համատեքստում նախարարն առանձնահատուկ կարևորում է STEM կրթության զարգացումը, ինժեներական էկոհամակարգերի ձևավորումն ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնումը՝ նշելով, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում նաև այս ուղղությամբ։

Ամփոփելով՝ նախարարը համոզմունք է հայտնում, որ ԱԲ զարգացման հաջորդ փուլը ձևավորելու են ոչ թե միայն խոշոր դերակատարները, այլ առավել ճկուն և մասնագիտացված փոքր սուբյեկտները։ Վերջիններիս հաջողության գրավականը բաց մտածողությունն է և սեփական մասնագիտացված կարողությունների հիման վրա մրցակցային առավելությունների ստեղծումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
Ամենադիտված