ԱՄՆ ռազմական համակարգում ավելանում է արհեստական բանականության դերը
Աշխարհ
ԱՄՆ Պենտագոնը հայտարարել է յոթ առաջատար տեխնոլոգիական և արհեստական բանականության ընկերությունների հետ համաձայնագրերի կնքման մասին՝ նրանց առաջադեմ հնարավորությունները կիրառելու պաշտպանության նախարարության գաղտնի ցանցերում, հայտնում է Reuters-ը։ Ծրագրում ներգրավված են SpaceX, OpenAI, Google, NVIDIA, Microsoft և Amazon Web Services։
Պենտագոնի հայտարարության համաձայն՝ այս ընկերությունների տեխնոլոգիաները կներառվեն Impact Levels 6 և 7 մակարդակների ցանցային համակարգերում՝ նպատակ ունենալով արագացնել տվյալների վերլուծությունը, բարձրացնել իրավիճակային իրազեկությունը և աջակցել ռազմական որոշումների կայացմանը բարդ օպերացիոն միջավայրերում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշում է, որ նախաձեռնությունը ուղղված է զինված ուժերը դարձնել «արհեստական բանականության վրա հիմնված մարտունակ ուժ»։
Միևնույն ժամանակ, Anthropic ընկերությունը Պենտագոնի հետ տարաձայնություններ ունի ռազմական կիրառման սահմանափակումների շուրջ, ինչի հետևանքով այն ներառվել է մատակարարման շղթայի ռիսկային կազմակերպությունների ցանկում։ Մինչդեռ այլ ընկերություններ, այդ թվում Google-ը և OpenAI-ը, արդեն համագործակցում են Պենտագոնի հետ գաղտնի նախագծերի շրջանակում։ Այս մասին հայտնում է REUTERS-ը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու