Հորմուզի նեղուցում ազատ նավարկության հիմնական երաշխավորները պետք է լինեն միջազգային իրավունքն ու միջազգային հանրության համատեղ կամքը․ ԱՄԷ
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանին չի կարելի վստահել Հորմուզի նեղուցի շուրջ որևէ միակողմանի պայմանավորվածության հարցում՝ ընդգծելով տարածաշրջանում խորացող անվստահությունը։ Նրա խոսքով՝ նեղուցում ազատ նավարկության հիմնական երաշխավորները պետք է լինեն միջազգային իրավունքն ու միջազգային հանրության համատեղ կամքը։
Կոնֆլիկտի շարունակման ֆոնին Հորմուզի նեղուցը դեռևս մասամբ փակ է՝ Իրանի սահմանափակումների պատճառով, իսկ իրավիճակը սրվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողություններով, որոնք սահմանափակում են իրանական նավթի արտահանումը։ Տարածաշրջանային լարվածության հետևանքով համաշխարհային էներգետիկ շուկաներում նկատվում է նավթի և գազի մատակարարումների կրճատում ու գների աճ։
Չնայած հրադադարին, տեղեկությունները հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին պահպանում են լարվածությունը միջազգային շուկաներում։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Ղարգաշը նշել է, որ Իրանի միակողմանի նախաձեռնությունները չեն կարող վստահելի լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների սրացումը և նախկին ռազմական գործողությունների փորձը, հայտնում է REUTERS-ը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու