Կառլ III-ի խոսքը սոցցանցերում բում է առաջացրել․ Մակրոնը գնահատել է հումորը
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրական է գնահատել Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի հումորային արտահայտությունը, որը հնչել է ԱՄՆ-ում նրա պետական այցի շրջանակում կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ընթացքում։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը։
Ըստ հրապարակման՝ բրիտանական միապետը կատակով անդրադարձել է Դոնալդ Թրամփի ավելի վաղ արած հայտարարությանը, թե առանց ԱՄՆ աջակցության Եվրոպայում մարդիկ կխոսեին գերմաներեն և մի փոքր ճապոներեն։ Կառլ III-ը պատասխանել է․ «Կհամարձակվեմ ասել, որ եթե ոչ մենք, ապա դուք կխոսեիք ֆրանսերեն»։ Այս խոսքերին արձագանքելով՝ Մակրոնը սոցիալական ցանցում գրել է․ «Դա հրաշալի կլիներ»։
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին նախատեսում է այցելել Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու