Բժիշկը զգուշացնում է․ խորովածն ու ալկոհոլը միասին կարող են լուրջ վնաս հասցնել լյարդին
Հասարակություն
Էնդոկրինոլոգ Աննա Օդերին զգուշացրել է, որ խորովածն և ալկոհոլի համադրությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ «ՍՄ-Կլինիկա»-ի մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում բացատրել է, որ նման սննդակարգը միաժամանակ մի քանի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի վրա։
Բժշկի խոսքով՝ ալկոհոլ օգտագործելիս լյարդը առաջին հերթին կենտրոնանում է դրա չեզոքացման վրա՝ այն ընկալելով որպես թունավոր նյութ։ Այդ ընթացքում ճարպերի մարսման և վերամշակման գործընթացները դանդաղում են, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել լյարդում ճարպի կուտակման։ Օդերիի խոսքով՝ այս ռիսկը հատկապես բարձր է արդեն լյարդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Բացի այդ, շաշլիկի և ալկոհոլի համադրությունը բացասաբար է ազդում նաև մարսողական համակարգի վրա՝ առաջացնելով այրոց, ծանրության զգացում, փքվածություն և սրտխառնոց։ Բժիշկը նաև նշել է, որ նման սննդակարգը կարող է վնասել ենթաստամոքսային գեղձը, բարձրացնել պանկրեատիտի ռիսկը և առաջացնել ջրազրկում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու