Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ արժեցել են 100 միլիարդ դոլար
Աշխարհ
Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ արժեցել են շուրջ 100 միլիարդ դոլար՝ հակասելով Պենտագոնի ներկայացրած տվյալներին, գրում է TASS-ը։
Նրա խոսքով՝ «Բենյամին Նեթանյահուի ռիսկային քաղաքականությունը» արդեն իսկ ԱՄՆ-ին արժեցել է մոտ 100 միլիարդ դոլար, ինչը, ըստ նրա, չորս անգամ գերազանցում է պաշտոնական գնահատականները։ Արաղչին նաև նշել է, որ անուղղակի ծախսերը ամերիկացի հարկատուների համար շատ ավելի բարձր են։
Իրանի արտաքին գործերի նախարարը պնդել է, որ յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի համար ամսական բեռը հասնում է մոտ 500 դոլարի և շարունակում է աճել՝ հավելելով, որ «Իսրայելին առաջնահերթություն տալու քաղաքականությունը նշանակում է Ամերիկային երկրորդ պլան մղել»։ Նա այս հայտարարությունները հրապարակել է X հարթակում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու