Զելենսկին հայտարարել է բանակային բարեփոխումների մեկնարկի մասին
Աշխարհ
Ուկրաինան սկսում է «բանակային բարեփոխում», հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիը՝ ներկայացնելով զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման, պայմանագրային համակարգի ամրապնդման և երկար ծառայած զինծառայողների աստիճանական զորացրման ծրագրեր, հայտնում է REUTERS-ը։
Զելենսկին նշել է, որ բարեփոխումը կսկսվի հունիսին, և առաջին արդյունքները պետք է արդեն տեսանելի լինեն նույն ամսում՝ հատկապես զինծառայողների, սերժանտների և հրամանատարների ֆինանսական ապահովման ոլորտում։ Նրա խոսքով՝ փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել բանակի արդյունավետությունն ու սոցիալական պաշտպանվածությունը։
Այս հայտարարությունները նա հրապարակել է Telegram հարթակում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն