Մեդվեդևը բացահայտել է՝ ինչը աշխարհի ոչ մի բանակ չի կարող հաղթահարել
Ռուսաստան
Այսօր աշխարհում ոչ մի բանակ չի կարող հաղթահարել «անօդաչու թռչող սարքերի բազմությունը», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լենինգրադի ռազմական շրջանի ուսումնական կենտրոն այցելության ժամանակ, տեղեկանում ենք Max հաղորդագրությունների հավելվածից։
«Սա շատ բարդ, բազմաբաղադրիչ խնդիր է, որը պահանջում է ինչպես արհեստական բանականության, այնպես էլ ժամանակակից համակարգիչների կիրառում», - ասել է նա։
Մեդվեդևը կարծում է, որ նման տեխնոլոգիաներ կհայտնվեն ապագայում, և Ռուսաստանը պետք է պատրաստվի դրանց։
«Որովհետև երբ դրանցից հարյուրը օդում է, հասկանում ենք, որ դրանց խոցելը շատ դժվար է», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու