Ռուսաստանում երկրին միջուկային հարված հասցնելու կոչ արած քաղաքացին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռուսաստան
Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը Կրասնոդարի երկրամասի բնակչին դատապարտել է ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերի համար, հայտնում է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը։
Եգոր Պրասովի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն` 2023 թվականի հոկտեմբերին Telegram-ի բաց ալիքում նրա կողմից արված մեկնաբանության համար։ Այն պարունակում էր Ռուսաստանի տարածքում միջուկային հարված հասցնելու կոչեր։
Հաղորդագրությունը հասանելի է եղել լայն հանրությանը և գրավել Կրասնոդարի երկրամասի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) ուշադրությունը։ Նա դատարանի առաջ կանգնել և դատապարտվել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու