Ֆրանսիայի արտգործնախարարը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերսկսել բանակցությունները
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել սկսել ուղիղ բանակցություններ հակամարտությունը լուծելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է BFMTV-ն։
«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ կանխելու ռազմական գործողությունների վերսկսումը. սա բոլորի համար պարզ է եղել այս պատերազմի սկզբից ի վեր։ Էսկալացիայի ռիսկերը չափազանց բարձր են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար», - ասել է Բարոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է օգտագործեն ներկայիս հրադադարը՝ բանակցելու և համապարփակ համաձայնության հասնելու։
«Բանակցությունները պետք է սկսվեն, որպեսզի իրանական ռեժիմը հիմնարար կերպով փոխի իր դիրքորոշումը, կատարի էական զիջումներ՝ իր տարածաշրջանային միջավայրի հետ խաղաղ համակեցության համար, և որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ազատորեն կառուցել իր ապագան», - ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու