Դատարանը նացիստական կարգախոս օգտագործելու համար ոստիկանին պարտավորեցրել է այցելել Օսվենցիմ
Աշխարհ
Գերմանիայում 52-ամյա ոստիկանապետ Թոմասին հրամայվել է այցելել Աուշվից-Բիրկենաու (Օշվենցիմ) հուշահամալիր, գրում է Bild-ը։
Գերմանիայի Վայսվասեր քաղաքի շրջանային դատարանը հրամայել է ոստիկանին շրջայց կատարել տարածքում այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել հակասահմանադրական կազմակերպությունների համար քարոզչական նյութեր տարածելու համար։
2024 թվականի մայիսին Թոմասը սոցիալական ցանցերում հրապարակել է չորս աշխատողների և նացիստական գրոհայինների կարգախոսի պատկերով բարձրաքանդակի լուսանկար։ Նա նաև մեկնաբանություն է թողել նմանատիպ կարգախոսով։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու