Ադրբեջանի խորհրդարանը խզել է կապերը Եվրախորհրդարանի հետ
Ադրբեջան
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ բոլոր կապերի խզման մասին: Այս որոշումը կայացվել է Միլլի Մեջլիսի լիագումար նիստում, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Այս որոշման շրջանակներում կդադարեցվի Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև բոլոր փոխգործակցությունները: Ավելին, կդադարեցվի խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը։
Այս որոշման պատճառը, ըստ խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի, Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործունեությունն» է: Բաքուն հայտարարել է, որ Բրյուսելը տասնամյակներ շարունակ ցուցաբերում է կրկնակի չափանիշներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ