Սլովակիայի վարչապետը ՄԱԿ-ը «ծաղրի առարկա» է անվանել
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՄԱԿ-ը անվանել է «ծաղրի առարկա» համաշխարհային հակամարտությունները կանխելու անկարողության համար, գրում է Clash Report-ը։
«ՄԱԿ-ն այսօր ծաղրի առարկա է։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրաքում։ Ո՞վ կկանգնեցնի Ռուսաստանին Ուկրաինայում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրանում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին, օրինակ, Վենեսուելայում», - ասել է Ֆիցոն։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ ժամանակն է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Դա Սիլվան ընդգծել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների արտոնություններն արդեն իսկ անարդարացի են ազգերի ինքնիշխան հավասարության վրա հիմնված միջազգային կարգում»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru