Թրամփը Սթարմերին խորհուրդ է տվել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին ավելի լավ արդյունքների հասնելու համար գործել ինչպես Չարլզ III թագավորը, հաղորդում է Sky News-ը։
Թրամփը նշել է, որ իրեն դուր է գալիս Քեյր Սթարմերը, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը «ողբերգական սխալ է թույլ տվել ներգաղթի և էներգետիկայի հարցում»։ ԱՄՆ նախագահը նաև կասկած է հայտնել, որ Չարլզ III թագավորի այցը կբարելավի հարաբերությունները ներկայիս վարչապետի հետ։
«Ձեր վարչապետը պետք է սովորի գործել այնպես, ինչպես Չարլզ III-ը, և այդ դեպքում նա շատ ավելի լավ արդյունքներ կունենա», - ասել է ամերիկացի նախագահը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու