Զելենսկին արձագանքել է մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
Աշխարհ
Ուկրաինային հրադադար պետք չէ, ինչը կարող է Ռուսաստանի կողմից «մարտավարական խաբեություն» լինել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Կիևը Մոսկվայից կամ Վաշինգտոնից հրադադարի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կողմ է հրադադարին։
Ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ հաստատել է Հաղթանակի օրվա պատվին հրադադար հայտարարելու իր պատրաստակամությունը։ Ամերիկացի առաջնորդը աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ տոնը խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու