Զելենսկու կինը ԵՄ-ում բիզնես ծառայությունների ապրանքանիշ է գրանցել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կինը՝ Օլենա Զելենսկայան, Եվրամիությունում գրանցել է բիզնես ծառայությունների և գրասենյակային պարագաների ապրանքանիշ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաթղթերին։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ ապրանքանիշը կոչվում է «Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողով»։ Ապրանքանիշը գրանցված է ԵՄ մտավոր սեփականության գրասենյակում։ Ապրանքանիշը ներառում է ապրանքներ և ծառայություններ, այդ թվում՝ կապալային գործ, խորհրդատվություն, ֆինանսներ, աուդիտ, միջնորդություն, իրավաբանական ծառայություններ և մարքեթինգ։
Ապրանքանիշը ներառում է նաև գրենական պիտույքներ և այլ պարագաներ, ինչպիսիք են գումարի սեղմակները, մատիտի սրիչները և թղթե ծաղկամանների տուփերը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու