Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մ բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. «Hyundai Fit» մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 20-30 մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։
Վթարի հետևանքով 38-ամյա Ա. Ա․-ն, 12-ամյա Ն. Թ․-ն, 3-ամյա Ս. Թ․-ն և 14-ամյա Ն. Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցի ճանապարհին 14-ամյա Ն. Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 38-ամյա Ա. Ա․-ին այժմ տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ տուժածներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու