Խոշոր ավտովթար. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և օգնել, որ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարը ուղղեն։
© https://shamshyan.com/hy/article/2026/04/30/1304469


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու