WSJ. Իրանը պատրաստ է բանակցել, եթե ԱՄՆ-ը բաց լինի նոր առաջարկի քննարկման համար
Աշխարհ
Իրանը միջնորդներին տեղեկացրել է, որ պատրաստ կլինի մասնակցել հաջորդ շաբաթվա սկզբին Պակիստանում կայանալիք բանակցություններին, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի քննարկել Իսլամական Հանրապետության վերջին առաջարկը՝ կարգավորման համար, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, նախկինում ներկայացված առաջարկության մեջ Թեհրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու իր պայմանները քննարկելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն երաշխավորի հարձակումների դադարեցումը և իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը։
Ավելին, Իրանը առաջարկել է քննարկել իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերը՝ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման դիմաց, պնդում է հրատարակությունը։
ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ ինքը կանգնած է կամ Իրանին վերջնականապես «վերջ դնելու», կամ Թեհրանի հետ գործարք կնքելու ընտրության առաջ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու