Զելենսկին կժամանի Հայաստան
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Երևան այցի մասին, հաղորդում է Eurasia Diary-ն։
Այցը կլինի երկուշաբթի՝ մայիսի 4-ին։ Այդ օրը Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
«Ես անհամբեր սպասում եմ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այո՛, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահին ողջունելուն», - ասել է Փաշինյանը։
Զելենսկու՝ Հայաստան կատարած այցի այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու