Թրամփը խոստովանություն է արել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ամերիկյան զինվորականները իրանական նավթ տեղափոխող տանկերները գրավելիս իրենց պահել են ծովահենների պես։ Նա այս հայտարարությունն արել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում տեղի «Ֆորում» ակումբի անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Մեկնաբանելով ԱՄՆ ուժերի կողմից երկու իրանական տանկերների՝ «Majestic»-ի և «Tifani»-ի առգրավումը, որոնք, ընդհանուր առմամբ, տեղափոխում էին 3.8 միլիոն բարել նավթ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «առգրավել է նավերը և վերցրել բեռը»։
«Մենք վերցրել ենք նավթը, որը շատ շահավետ բիզնես է։ Ո՞վ կմտածեր դա։ Մենք վարվել ենք ծովահենների պես», - ասել է նա։
«Մենք որոշ առումով ծովահեններ ենք. մենք խաղեր չենք խաղում», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու