Ադրբեջանը Հայաստանի մասին հայտարարության համար ԵՄ դեսպանին կանչել է ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Բաքվում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Դեսպանին բողոքի նոտա է ներկայացվել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում «խստորեն դատապարտվել են» փաստաթղթում Ադրբեջանի վերաբերյալ դրույթները։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու