Ֆինլանդիան հրետանային զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանի մոտ
Աշխարհ
Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի տարածքի մոտ, սկսվել են «Հյուսիսային հարված 26» հրետանային զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի կունենան Կուհմո մունիցիպալիտետի Վուոսանկա զորավարժարանում, որը գտնվում է սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա։
Ֆինլանդիայի ցամաքային ուժերի տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի 640 զինծառայող։ Նրանք կանցկացնեն հրետանային, ականանետային և մարտավարական կրակոցների վարժանքներ։
Մասնակցող տրանսպորտային միջոցների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 12-ը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու