Մակրոնի զարմիկը անակնկալ հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եղբորորդին՝ Ժան-Ալեքսանդր Տրոնյոն, խոստովանել է, որ անհամբեր սպասում է իր հորեղբոր նախագահական ժամկետի ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ անհամբեր սպասում է 2027 թվականին։
«Հուսով եմ, որ ամեն օրը կլինի քայլ դեպի ավելի մեծ ազատություն, քանի որ հիմա մենք տառապում ենք դրա բացակայությունից», - ասել է Ֆրանսիայի առաջնորդի ազգականը։
Նա խոստովանել է, որ իր հորեղբոր՝ Ֆրանսիայի նախագահ դառնալը բացասաբար է անդրադարձել ընտանեկան բիզնեսի վրա. մինչև 2019 թվականը իր եղբորորդին ղեկավարում էր «Ժան Տրոնյո» հրուշակեղենի ցանցը։ Ժան-Ալեքսանդրը բողոքել է, որ Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր բիզնեսը կորցրել է մեծ թվով պատվերներ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու