Սահմռկեցուցիչ բացահայտում․ անտառում հայտնաբերվել է մասնատված դի
Ռուսաստան
Լենինգրադի մարզում՝ Մյագլովոյի քարհանքի տարածքում, հայտնաբերվել է մասնատված մարդու դի։ Տեղեկությունը հրապարակել է Mash на Мойке-ն՝ նշելով, որ դին հայտնաբերվել է մի քանի պարկերի մեջ բաժանված վիճակում։
Ըստ նախնական տվյալների՝ անտառում զբոսնող մարդիկ պատահաբար նկատել են պարկերը, որոնցից մեկում հայտնաբերել են կտրված ձեռքերի հատվածներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք պարզել են, որ մնացորդները պատկանում են տղամարդու։ Նրա ինքնությունը դեռևս չի հաստատվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, և շարունակվում են քննությունները։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, որտեղ դեռահասները հայտնաբերել էին մարդու մարմնի հատվածներով պարկեր։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու