Գերմանիան սկսում է նախապատրաստվել հնարավոր պատերազմի
Աշխարհ
Գերմանիան ակտիվ քայլեր է ձեռնարկում հնարավոր ռազմական սցենարների համար նախապատրաստվելու ուղղությամբ՝ չնայած բյուջետային սահմանափակումներին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ ծրագրերը ներառված են երկրի երկարաժամկետ ռազմավարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի Բրեմերհավեն քաղաքում գտնվող Եվրոպայի խոշորագույն ավտոմոբիլային նավահանգիստը կվերազինվի շուրջ 1,35 միլիարդ եվրոյով։ Ներդրումը նախատեսված չէ ավտոմեքենաների արտահանման ավելացման համար, այլ նպատակ ունի հարմարեցնել ենթակառուցվածքները ռազմական տեխնիկայի՝ այդ թվում ծանր տանկերի տեղափոխման համար։
Հրապարակման համաձայն՝ այս նախագիծը Գերմանիայի 2026 թվականի բյուջեի մի մասն է և ուղղված է երկրի ռազմավարական դերի ամրապնդմանը հնարավոր հակամարտության դեպքում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ գերմանական բանակը փորձում է ներգրավել նաև մասնավոր հատվածին՝ նման ծրագրերը արդյունավետ իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու