Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Աշխարհ
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել Փարիզում մայիսի 1-ի ցույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Երթը սկսվել է Հանրապետության հրապարակից, որտեղից մասնակիցները ուղևորվել են դեպի Ազգի հրապարակ։ Սկզբում միջոցառումը խաղաղ է եղել, սակայն հետո ցուցարարների շարասյան մեջ մի քանի մարդ սկսել է քարեր և շշեր նետել երթուղու երկայնքով տեղակայված ոստիկանների վրա։
Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են տեղակայել ցույցի վայրում։
Սա ավանդական ցույց է, որը կազմակերպել են արհմիությունները, այդ թվում՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան, երիտասարդական կազմակերպությունները, «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները, ինչպես նաև սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ