Bloomberg. Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի
Աշխարհ
Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեի պակասորդին, հաղորդում է Bloomberg-ը։
«Գերմանիայի Բալթիկ ծովափին գտնվող Բրեմերհավենում, Եվրոպայի ամենամեծ նավահանգստում, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների փոխադրման մեջ, 1.35 միլիարդ եվրոյի արդիականացում է իրականացվում։ Պետական ֆինանսավորմամբ կատարված ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա, ինչպիսին է 60 տոննա քաշով «Լեոպարդ» տանկը, տեղափոխել ապագա առաջնագիծ», - հաղորդում է գործակալությունը։
Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս նախագիծը Գերմանիայի կողմից հնարավոր պատերազմին լայնածավալ նախապատրաստությունների մի մասն է։ Գործակալությունը նշում է, որ Եվրոպայում ռազմական հակամարտության դեպքում Գերմանիան իր գտնվելու վայրի և արդյունաբերության շնորհիվ կզբաղեցնի ռազմավարական նշանակության դիրք։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ