Ռուսաստանում գնահատել են Թուրքիայի դերը Ուկրաինայի բանակցություններում
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպա-ն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող փոխարինել ԱՄՆ-ին որպես միջնորդ Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Պատգամավորի խոսքով՝ Թուրքիան կամ այլ երկրներ կարող են հանդես գալ որպես բանակցությունների հարթակ, սակայն հիմնական միջնորդի դերը, նրա գնահատմամբ, կմնա Միացյալ Նահանգներինը։ Չեպան նշել է, որ Անկարան չունի այնպիսի ազդեցություն Եվրոպայի վրա, ինչպիսին ունի ԱՄՆ-ը, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի քաղաքական գործոնի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժվարություններ է ունենում ԱՄՆ աջակցությունը ապահովելու հարցում, իսկ երկրի ներսում աճում է հիասթափությունը Վաշինգտոնի քաղաքականությունից։ Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները շեղում են ԱՄՆ ուշադրությունը և կարող են ազդել բանակցային գործընթացի վրա։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու