Տուսկը զգուշացնում է ՆԱՏՕ-ի թուլացման մասին՝ ԱՄՆ զորքերի դուրսբերման ֆոնին
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է թուլանալ՝ Գերմանիայից 5,000 ամերիկացի զինծառայողի դուրսբերման ԱՄՆ որոշման ֆոնին։
«Տրանսատլանտյան համայնքի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ մեր դաշինքի շարունակվող քայքայումը։ Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ այս աղետալի միտումը շրջելու համար»,— գրել է Տուսկը X հարթակում։
Պենտագոնի տվյալներով՝ զորքերի դուրսբերումը նախատեսվում է ավարտել առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։
Ներկայումս Գերմանիայում տեղակայված է շուրջ 38,000 ամերիկացի զինծառայող, ինչը Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ամենամեծ զորախումբն է։ Այս մասին հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու