Գնաց մեր Լենոչկան. Միխայիլ Գալուստյան
Աշխարհ
Ադլերում մահացել է «Արևի կողմից այրված» КВН թիմի աստղը, որի կազմում հանդես էին գալիս նաև Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը։ Այս մասին հայտնել է Telegram Mash ալիքը։ Կինը վրաերթի է ենթարկվել։
53-ամյա դերասանուհին ճանապարհն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով, երբ Toyota-ն մեծ արագությամբ հարվածել է նրան։ Ռիբալկոն հենց տեղում մահացել է։
«Մեր Լենոչկան գնաց», - «Զվեզդա»-ի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել Միխայիլ Գալուստյանը Ելենա Ռիբալկոյի ընտանիքին։
Դերասանը նշել է, որ իր լավագույն ելույթներից մի քանիսը կատարել է հենց նրա հետ։
«Մենք նրան կհիշենք որպես շատ ուրախ, ակտիվ և աշխույժ աղջիկ. Մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին ուսանողական տարիներին, շրջագայություններին և փորձերին»,-ասել է Գաուստյանը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու