Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արագիլին
Հասարակություն
Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու