«Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին». Բողոքի ակցիա՝ Երեվանում
Հասարակություն
Արցախցիների բողոքի ցույց է այս պահին տեղի ունենում Երևանում՝ Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Արցախցիները ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։
Նրանք պաստառներ են պահում «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ