Իսպանիայի վարչապետը ինքնաթիռի վերանորոգումից հետո Անկարայից մեկնեց Երևան
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Անկարայից, որտեղ գիշերել էր իր ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո, մեկնել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Քաղաքացիական ավիացիայի «Հավա Սոսյալ Մեդյա» լրատվական պորտալի տվյալներով՝ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռի տեխնիկական խնդիրը լուծվել է գիշերը։ Ինքնաթիռը թռիչք է կատարել մայրաքաղաքի Էսենբողա օդանավակայանից մոտ 20 րոպե առաջ։
Ինքը՝ Սանչեսը, գիշերել է Անկարայի «Շերատոն» հյուրանոցում և մեկնել առավոտյան՝ դիվանագետների և թուրքական կողմից ապահովված կառավարական անվտանգության ուղեկցությամբ։
Իսպանացի վարչապետի A310-ը կիրակի երեկոյան ուշ վայրէջք է կատարել Անկարայում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ պատճառը տեխնիկական խնդիրն է եղել, որը չի համարվում կրիտիկական։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ